Պուտինը նշել է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության պատճառը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Зимняя вишня առևտրի կենտորնում կիրակի օրը բռնկված խոշոր հրդեհին` նշել է, որ ողբերգության պատճառը, առաջին հերթին, անտարբերությունն է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

«Ի՞նչ է մեզ մոտ տեղի ունենում: Սա ռազմական գործողություններ չէին: Մարդիկ եկել էին ուղղակի հանգստանալու համար: Մենք խոսում ենք դեմոգրաֆիայի մասին, բայց կորցնում ենք այսքան մարդ, ինչի՞ պատճառով: Հանցավոր անտարբերության համար, իհարկե»,- ասել է երկրի նախագահը:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել