Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայությունը ստացել է կիրակի օրը, կեսօրից հետո։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով, ներկայումս զոհվել է 64 մարդ, տասնյակներներն էլ այդ թվում՝ երեխաներ, համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է «Լենտա» լրատվական կայքը:
Կեմերովոյի մարզի Տրեշևսկի ավանի 5Ա դասարանի աշակերտներից վեցի մասին մինչ այժմ տեղեկություն չկա։ Այս մասին պատմել է տեղի միջնակարգ հանրակրթական դպրոցի քարտուղարը։ Դպորցականները դասղեկի հետ միասին Կոմերովո էքսկուրսիայի էին գնացել։ Ծնողները որոշել էին նրանց խրախուսել լավ սովորելու համար և շնորհավորել արձակուրդների առաջին օրը։
Հայտնի է, որ հրդեհի պահին երեխաները «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կինոդահլիճներից մեկում մուլտֆիլմ են դիտել։
Քննիչները ձերբակալել են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառավարող ընկերության ղեկավարներին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կալանավորել են առևտրի կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդենոկին, հրդեհային անվտանգության համար պատասխանատու ընկերության ղեկավարին։
Կեմերովոյի ոստիկանությունը հայտնաբերել է հինգ մարդու, որոնք համարվում էին անհետ կորած։