Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհը նոր ուժգնությամբ է բռնկվել. զոհերի թիվն ավելացել է

Կեմերովոյում վառվող առևտրի կենտրոնի հրդեհը նոր ուժով է բռնկվել:  Հրշեջները կրակը փորձում են հանգցնել:

«Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվն ավելացել և հասել է  64-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական լայքը:

ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները, իսկ առևտրի կենտրոնի օդափոխության համակարգից շատ թանձր ծուխ է բարձրանում:

Նշենք, որ շրջանի ղեկավար Աման Տուլեևի խոսքով՝ զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլի կտրամադրվի:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է առևտրի և զվարճանքի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում: Շենքից փրկել են 20 մարդու, ևս 100-ին տարհանել են: Օպերատիվ շտաբի վերջին տեղեկություններով՝ հայտնի է 64 զոհի մասին, 40-ից ավելի մարդ բժշկական օգնության է դիմել: Նախնական տվյալներով զոհվել է 9 երեխա:

Եվս մի քանի տասնյակ մարդկանց ճակատագիրն անհայտ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել