Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառ կարող էին լինել էլեկտրացանցի թերությունները: Այս մասին հայտնել է շրջանի տեխհսկողության ծառայությունը:
ՌԴ ԱԻՆ շրջանային կենտրոնում աղբյուրը որպես նախնական վարկած հայտնել է նաև էլեկտրահաղորդալարերի թերությունը. նրա խոսքով՝ բռնկման պատճառ կարող էր լինել մանկական ատրակցիոնում կարճ միացումը:
Հաղորդվում է նաև, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվածների թվում է նահանգապետ Աման Տուլեևի ազգականը:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է առևտրի և զվարճանքի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում: Շենքից փրկել են 20 մարդու, ևս 100-ին տարհանել են: Օպերատիվ շտաբի վերջին տեղեկություններով՝ հայտնի է 53 զոհի մասին, 40-ից ավելի մարդ բժշկական օգնության է դիմել:
Եվս մի քանի տասնյակ մարդկանց ճակատագիրն անհայտ է: