Ռուսաստանում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, որոնցից 9-ը երեխաներ են

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» չորսհարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:

«Հրդեհի վայրում հայտնաբերվել է 53 դի»,-նշել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում առնվազն 9 երեխա կա: Կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա: Գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել