63 կողմ, 26 դեմ. կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքն ընդունվեց

Ազգային ժողովը այսօր՝ մարտի 23-ին, երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը 63 կողմ, 26 դեմ ձայների, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընունվեց 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն  ամբողջությամբ ընդունվեց 65 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 90 կողմ, 0 դեմ և ձեռնպահ քվերակությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 84 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել