Իրարանցում Կոսովոյի խորհրդարանում

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները արցունքաբեր գազ են կիրառել՝ Մոնտենեգրոյի հետ սահմանի սահմանազատման համաձայնագրի վավերացման մասին քվերակությունը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է Independent-ը։

«Ինքնորոշման շարժում» կուսակցությունը խորհրդարանում երեք արցունքաբեր գազ է օգտագործել։

2015 թվականի պայմանագիրը վավերացնելու համար հարկավոր էր 120 պատգամավորների քվեների երկու երրորդը՝ կողմ պետք է քվեարկեին պատգամավորներից 80-ը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել