Նոր փոփոխություններ է կատարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 125.1 հոդվածում, որը վերաբերում է մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությանը: Ազգային ժողովը այսօր՝ մարտի 2-ին, հաստատեց այս օրենքի նախագիծը:
Այսպիսով, մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը` պատժվում է ազատազրկմամբ`4-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` 7-9 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից կամ
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` 9-12 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Եվգենիկական փորձեր իրականացնելը
Եվգենիկական փորձերը կպատժվեն 3-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ
2) անչափահասի նկատմամբ կամ
3) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մարդու վերարտադրողական կլոնավորումը
Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 6-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշված արարքը, որը կատարվել է`
1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ
2) շահադիտական նպատակով կամ
3) կազմակերպված խմբի կողմից կամ
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` 9-12 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Եվգենյա Համբարձումյան