Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվեցին

Այսօր՝ փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում անցկացվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը։

Փակ քվերակության արդյունքները ներկայացրեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Քվերակությանը մասնակցել են 98 պատգամավոր։

Քվեարկության արդյունքներով՝

  1. Գագիկ Հարությունյանին (ՍԴ նախագահ) կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2,
  2. Գևորգ Դանիելյանին (Սահմանադրական դատարանի խորհրդական) կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, 1՝ անվավեր,
  3. Լիպարիտ Մելիքջանյանին (ԵՊՀ դասախոս) կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ՝ 15, 1 ՝ անվավեր,
  4. Հայկ Հովհաննիսյանին (ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ) կողմ քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 11, անվավեր՝ 1,
  5. Սերգեյ Մեղրյանին (ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ) կողմ քվեարկել է 87, դեմ՝ 10, անվավեր՝ 1:

Առաջին երեք անդամներն ընտրվել են 5-ամյա ժամկետով, մյուս երկուսը՝ 3-ամյա։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԲԴԽ ընտրված անդամները երդվեցին իրենց պարտականությունները կատարել Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ կարող է ընտրվել Գագիկ Հարությունյանը, քանի որ նա առաջադրվել է ԲԴԽ առաջին տեղի պաշտոնում։

Բարձրագույն դատական խորհրդի մնացած հինգ անդամներին կընտրի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը մարտի 1-ին:

Երդման արարողությունից հետո վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր որ մասնակցել են քվեարակությանը՝ 7 հոգի դեմ ենք քվեարկել Գևորգ Դանիելյանի և Գագիկ Հարությունյանին, և ես սա համարում եմ մանր ժուլիկություն, ներքաղական հեռուն գնացող նխատակներ ուեցող, ԱԺ մեծամասնության կողմից՝ ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքի»,-ասաց նա։

Գագիկ Մելիքյանը նշեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության բոլոր գործընթացներին և միաձայն ստորագրել են արձանագրությունը: «Հաշվել ենք քվեաթերթիկները մեկ առ մեկ, անհիմն հայտարարությունների կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել