Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր նախագիծ, որով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանը կկարողանա մասնակցել կառավարության նիստերին միայն վարչապետի հրավերի հիման վրա:
Ընդունվելու դեպքում՝ օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: