«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան ընդունվեց 99 կողմ ձայնով

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային  ժողովում քվերակության են դրվել նախորդ նիստին քննարկված օրենքի նախագծերը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 63 կողմ,  11 դեմ, 24 ձեռնպահ ձայներով:

«ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 98 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 99 կողմ,  0 դեմ,0 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորներ  Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 98 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին , «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ,  «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ,  «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 98 կողմ,  0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,  «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,   Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 89 կողմ,  9 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին   օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 88 կողմ,  9 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել