Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 1 տարով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը`
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 1 տարով»: