Ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել

Ռուս զինվորականը ոչ միտումնավոր կրակել է ծառայակցի վրա, այնուհետև ինքնասպան եղել. դեպքը տեղի է ունեցել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազի» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ ժամկետային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության պայմանները և ոչ մի միտումնավոր կրակել է ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով մեկ այլ զինծառայողի»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ռուս զինվորականն ինքնասպան է եղել՝ սպանության համար պատասխանտվություն կրելու վախից:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել