Ռուս զինվորականը ոչ միտումնավոր կրակել է ծառայակցի վրա, այնուհետև ինքնասպան եղել. դեպքը տեղի է ունեցել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազի» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ ժամկետային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության պայմանները և ոչ մի միտումնավոր կրակել է ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով մեկ այլ զինծառայողի»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ռուս զինվորականն ինքնասպան է եղել՝ սպանության համար պատասխանտվություն կրելու վախից:
Կատարվում է քննություն: