Գեղարքունիքի ՀԿ-ները օգտակար գիտելիքներ ստացան՝ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն դրանից ստացվող եկամուտները չեն կարող օգտագործել սեփական նախաձեռնությամբ, այն ամբողջությամբ պետք է ուղղվի կանոնադրական նպատակներն իրականացնելուն: Այս մասին և «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ամրագրված մի շարք փոփոխություններ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված հերթական դասընթացին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանը շուրջ 10 ՀԿ ներկայացուցիչների օրինակներով ներկայացրեց պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանցից խուսափելու միջոցները:

Դասընթացի ավարտից հետո մի շարք հարցերի շուրջ քննարկումներ եղան: ՀԿ ներկայացուցիչները բարձր գնահատեցին դասընթացի արդյունավետությունը՝ նշելով, որ այս ստացած գիտելիքները հնարավորություն տվեցին դաշտում առանց խնդիրների գործել:

Հիշեցնենք՝ 2016թ․ դեկտմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը, այն ուժի մեջ մտավ 2017թ․ փետրվարի 4-ին։ Օրենքը մի շարք նորամուծություններ և խնդրահարույց նորմեր է պարունակում։

Դասընթացը կազմակերպվել էր  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել