Շիրակի մարզի ՀԿ-ների վերնայված կանոնադրությունները գրանցվում են պետռեգիստրում

Շիրակի մարզում գործող «Բացահայտենք մեր երկիրը» երիտասարդական ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է իրավաբանակն անձանց պետական ռեգիստրում․ «Մեր կանոնադրության վերանայման հարցերում մեզ մեծապես օգնեց իրավաբան Վիկտորիա Եղոյանը»,- նշեց ՀԿ ներկայացուցիչ Սիմոն Դարբինյանը։

Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:

Ինչպես Սիմոն Դարբինյանին, այնպես էլ բազմաթիվ ՀԿ ներկայացուցիչների այս հարցում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, ծրագրի իրավաբան Վիկտորիա Եղոյանի կողմից։

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Այս շաբաթ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման ներկայացվել նաև Շիրակի մարզում գործող այլ ՀԿ-ների վերանայված կանոնադրությունները։ Վիկտորիա Եղոյանը իրավաբանական օգնություն է ցուցաբերել նաև «ԱԳԱԹ» հատուկ կարիքներով կանանց  կենտրոն» ՀԿ-ի, «Արաքս Կենտրոն» բարեգործական ՀԿ-ի, «ՑՈԼԻՆԵ» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ այս կազմակերպությունների վերանայված կանոնադրությունները նույնպես գրանցված կլինեն։

Տեղեկանալով անվճար իրավաբանական օգնության տրամադրման մասին, Վիկտորիա Եղոյանին է դիմել նաև Արարատի մարզում գործող «Սոցիալական աշխատող» մարդասիրական ՀԿ ներկայացուցիչ՝ Հասմիկ Բունիաթյանը։ Նրանց վերանայված կանոնադրությունը նույնպես ներկայացվել է պետռեգիստրում գրանցման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել