Տեսահսկող սարքերով արձանագրվո՞ւմ են մեքենայի սրահում կատարվող խախտումները․ ՃՈ պարզաբանումը

Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները (չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն): Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են:

Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով:

Ճանապարհային ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել