Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները (չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն): Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են:
Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով:
Ճանապարհային ոստիկանություն