Քվեարկության կտրոնը տպվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցման գործընթացի վերջում և ընդգրկում է հետևյալ տեղեկությունները՝
• Ընտրությունների անվանումը, ամսաթիվը։
• Ընտրական տեղամասի համարը։
• Քվեարկության կտրոնի տպման ժամը։
• Ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը։
• Ընտրողի անունը, ազգանունը:
• Անձը հաստատող փաստաթղթի համարը։
• Ընտրողի լուսանկարը, եթե այն առկա է տվյալների շտեմարանում:
• Տեխնիկական սարքավորման համարը և քվեարկության կտրոնի հերթական համարը տվյալ տեխնիկական սարքավորումում:
Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվելուց հետը ընտրողը կտրոնը ներկայացնում ընտրողների գրանցման համար պատասխանատու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։ Ընտրողների ցուցակի համապատասխան տողում ընտրողի ստորագրելուց հետո հանձնաժողովի տվյալ անդամն իր անհատական կնիքն է դնում կտրոնի վրա։
Մի՛ դրեք կտրոնը ծրարի մեջ և մի՛ թողեք այն քվեախցիկում։ Քվեարկություն կատարելուց և քվեաթերթիկը ծրարում դնելուց հետո ընտրող պետք է մոտենա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին և հանձնի նրան քվեարկության կտրոնը։
Դուք չեք կարող գցել ձեր քվեաթերթիկը քվեատուփի մեջ, եթե չեք հանձնել ձեր քվեարկության կտրոնը։ Քվեարկության կտրոնը քվեարկության ընթացքում օգտագործվող այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ենթակա է հաշվառման և պահպանման տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։