Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թ. մարտի 20-ից գործարկվելու է Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է:
Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Քրիստափորի-Սևանի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները, իսկ Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի թիվ 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր կգործարկվեն. ՃՈ
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2016/08/արագաչափեր-440x293-440x293.jpg)