Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը

Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշմամբ հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը:

Համաձայն վերը նշված որոշման բոլոր այն հավանական ռիսկային գործոնները, որոնց արդյունքում ձուն և ձվային մթերքները կարող են ունենալ բացասական ազդեցություն` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բաժանվում են հետևյալ խմբերի`

1) մանրէաբանական ցուցանիշները.

2) թունավոր տարրերը, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և վերջիններիս մնացորդները.

3) թռչնաբուծության մեջ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակները.

4) արտադրանքի վերամշակման միջոցները՝ քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով.

5) արգելված սննդային հավելումների, բուրավետ նյութերի, օժանդակող տեխնոլոգիական միջոցների, ինչպես նաև գենային ինժեներիայի արտադրանքի առկայությունը.

6) օտար ներառումներ և խառնուրդներ:

Հարկ է նշել, որ  ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից:

Պետք է իմանալ, որ ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման:

Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչև դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաև բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:

Ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:

Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Արգելվում է ձվի և ձվամթերքի մշակումը քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում ձվամթերքը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի կողմնակի նյութերի և խառնուկների ներթափանցումից:

Պատրաստի արտադրանքում չեն թույլատրվում կողմնակի ներխառնուկներ (ապակի, մետաղ, կճեպի մասնիկներ), արյան հետքեր, ինչպես նաև ձվերի ու սարքավորումների մշակման տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակություններ:

Ինչ վերաբերվում է ձվերի և ձվամթերքի մեջ մանրէաբանական ցուցանիշներին, ապա դրանք չպետք է գերազանցեն 2011 թվականի սեպտեմբերի 29-ին N 1438-Ն որոշմամ N 1 աղյուսակում, թունավոր տարրերի (կապար, կադմիում, սնդիկ, արսեն) և ռադիոնուկլիդների պարունակությունները ձվերի և հեղուկ ձվամթերքի մեջ` N 2 աղյուսակում, իսկ չոր ձվամթերքի մեջ` N 3 աղյուսակում նշված թույլատրելի մակարդակների ցուցանիշները:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը

Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին

Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին

Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը

Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել 

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել