Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հաստատել է «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության և «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի միջև կնքված պայմանագրով նախատեսված գործարքը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարությունից։
Որոշման մանրամասները
Փոխվարչապետի N 615-Ա որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված պայմանագրով նախատեսվում է Ծաղկաձորի ճամբարի գործունեության ծախսերի ֆինանսական աուդիտի իրականացում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս գործարքն անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի N 857-Ա որոշմամբ հաստատված «Ամառային ճամբար» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Իրավական հիմքը
Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, որը կարգավորում է բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված գործարքների հաստատման գործընթացը:
«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությունը (ՀՎՀՀ՝ 05513266) պատասխանատու է «Ամառային ճամբար» ծրագրի իրականացման համար, իսկ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղը (ՀՎՀՀ՝ 02586575) ստանձնել է ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման պարտականությունը:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 16-ին: