Մինչև 500 հազար դրամի չափով վնաս՝ սպառնալիքի կամ հարկադրանքի դեպքում․ ի՞նչ է ասում օրենքը»

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձը սպառնալիքի կամ հարկադրանքի միջոցով ստիպում է մեկ ուրիշին գործարք կատարել (չկատարել) պարտավորություն ստանձնել կամ իրականացնել այլ արարք, ինչի արդյուքնում պատճառվում է մանր չափերի գույքային վնաս։

«Վարչական իրավախախտումների  վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գույքային վնաս պատճառելը սպառնալիքով կամ հարկադրանքով կարող է արտահայտվել հետևյալ ձևերով․

  • անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
  • անձի կամ նրա մերձավորի գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
  • շանտաժի միջոցով,
  • հարկադրանքի այլ եղանակներով։

Այս արարքները համարվում են իրավախախտում, եթե դրանց հետևանքով պատճառվում է մանր չափերի գույքային վնաս։

Ի՞նչ է «մանր չափը»

Օրենքով սահմանված է, որ մանր չափ է համարվում մինչև 500.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։

Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված

Այսպիսի դեպքերում նախատեսվում է․

  • տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով։

Կարևոր է իմանալ

  • Սպառնալիքի կամ հարկադրանքի միջոցով գույքային վնաս պատճառելը իրավախախտում է միայն այն դեպքում, եթե վնասը չի գերազանցում 000 դրամը։
  • Եթե պատճառված վնասը գերազանցում է նշված սահմանը, ապա դեպքը դիտարկվում է այլ իրավական հարթության մեջ և կարող են կիրառվել արդեն քրեական պատասխանատվության ավելի խիստ միջոցներ։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբանnet մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել