Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի ներկայուցուցիչը չներկայացավ

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ քննեց վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռներեց Սասուն Գրիգորյանի` ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի` վերջինիս կայացրած 27.07.2012թ. թիվ 31/5 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Նախնական դատական նիստին ներկայացել էր միայն հայցվոր կողմը` իր ներկայացուցչի հետ, իսկ պատասխանող Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի ներկայուցուցիչը չներկայացավ` չնայած պատշաճ ձևով ծանուցվել էր նիստի տեղի և ժամանակի մասին:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը, առաջնորդվելով Վարչական դատավարության օրենսգրքով, ներկայացրեց հայցադիմումի լրացում` ավելացնելով հայցի առարկան:
Քանի որ հայցվոր կողմի ներկայացրած հայցադիմումի լրացումը պատասխանող կողմին չէր ուղարկվել, դատարանը նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ` նշված գործողությունը կատարելու համար:
Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին:

Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել