ՀՀ-ի և Պակիստանի ԱԳ նախարարները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցեր են քննարկել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Պակիստանի ԱԳ նախարար Իշաք Դարը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է պակիստանցի պաշտոնյան։ «Այսօր ես և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ջերմ հեռախոսազրույց ունեցանք և համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը»,- ասվում է նախարարի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Հայկական կողմը զրույցի մասին դեռևս տեղեկություններ չի հայտնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել