Դպրոցաշինության ոլորտում գումար է փոշիացվել

Անցած շաբաթ Վարչապետն այցելել էի Շիրակի մարզ։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ ամփոփեց նաև այցից ստացած տպավորությունները:

«Կոնկրետ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար։ Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով շուրջ 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է։ Ավելին, դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և նշանակում է, որ այդ ծախսերը մենք ուղղակի անիմաստ ենք կատարել։ Նմանատիպ իրավիճակ բացահայտվել է Մասիսում` 5-րդ դպրոցում։ Ցավով եմ նշում, որ սա ստացվում է, որ մեկ-երկու դեպք էր, որ մենք բացահայտել էինք Ազգային գրադարանի հետ կապված, ու ցավով եմ նշում, որ հենց դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից մեկն է, այսպիսի մեծածավալ փոշիացումներ են տեղի ունենում։ Ինձ նախարարը զեկուցեց, որ գործերն արդեն հանձնվել են դատախազություն, և մենք ուշադիր հետևելու ենք այս գործերին, որպեսզի մեղավորներն անպայման պատժվեն։ Նոր գործերը նույնպես անպայման հանձնելու ենք դատախազություն»,- այսօր Կառավարության կայացած նիստում ասաց Տիգրան Սարգյանը։

 .

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել