Պետությունը սննդամթերքի անվտագությունը չապահովելու դիմաց շատ թանկ է վճարում. Դավիթ Պիպոյան

ԳՄՕ-ներն ունեն բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք սկսում են հենց շրջակա միջավայրից: Նրանք ազդում են բնական կենսաբազմազանության վրա, հողի բերրիության վրա: Հայաստանում թույլ է նաև սննդի ներմուծման, ստուգման ու վերահսկողության համակարգը: Այս, ինչպես նաև ԳՄՕ բացասական ազդեցությունների, ոլորտի ռիսկերի, անվերահսկելիության և կոռուպցիոն վտանգների մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում պարզաբանեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

-Ի՞նչ խնդիրների պատճառով է Հայաստանը կաղում սննդի անվտանգության ոլորտում:

-Ամբողջ աշխարհն արդեն գնում է ազգային սննդի պահպանման ծրագրին՝ իր սորտերի ներկայացմամբ և դրա հատուկ սերտիֆիկացուման մեխանիզմներով, որի արդյունքում իրացվող մթերքի գինը մի քանի անգամ ավելի թանկ է շուկայում, քան ԳՄՕ մթերքինը:

Օրինակ լոլիկի Անահիտ սորտը, խաղողի մի քանի սորտերը մեզ ավելի մեծ հնարավորություն են տալիս ներկայանալու, հետևապես չեմ կարծում, որ ազատականցման հարցում անհրաժեշտություն կա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Մեր երկրում գյուղատնտեսությունը ինչո՞ւ ոտքի չի կանգնում, որովհետև մենք չունեցանք գյուղատնտեսության նախարար, ով իր կողքը կպահեր միջազգային ագրարային քաղաքականության և համաշխարհային միտումներին լավատեղյակ մասնագետ: Իրականում ԵՄ-ն շատ ճարպիկ մեխանիզմներ է ներդրել և այն երկրները, որոնք  հնարավորություն չունեն աշխարհին ներկայանալ իրենց հատուկ որակի նշաններով   սննդամթերքներով, օրինակ Ռումինիան, ձեռնտու է, որ զարգացնի ավելի էժան սննդամթերքի արտադրություն և մրցակցությունն ապահովի  ինքնարժեքի նվազեցման հաշվին:

-Ի՞նչ իրավիճակ է ՀՀ-ում:

-ՀՀ-ում, նախ ոլորտը պատշաճ չի կարգավորում: Մասնավորապես երբ խոսքը վերաբերում է ԳՄՕ-ի ազատակայնացմանը և ԳՄՕ կիրառմանը սննդամթերքի մեջ, ապա սրանք միմյանց հետ բացարձակ կապ չունեցող ոլորտներ են:

Օրինակ Իտալիայում դու կարող ես ԳՄՕ եգիպտացորեն ներկրել և կիրառել ալյուրի արտադրության մեջ: Սա դեռ չի նշանակում, որ երկրում դու թույլ ես տալիս ԳՄՕ-ի աճեցումը:

-Ի՞նչ հետևանքների է սա բերում տնտեսական առումով:

-Պետությունը սննդամթերքի անվտագությունը չապահովելու դիմաց շատ թանկ է վճարում: Սա ոչ թե տեսություն է, այլ թանկ վճարելը բացատրվում է նրանով, որ պետությունը պարտավորվում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում պետպատվեր իրականացնել: Այսինքն՝ տնտեսվարողը թունավորում է քեզ, իսկ պետություննն իր վրա է վերցնում դա, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը ստեղծել է պատասխանատվության ինստիտուտ, որը ոչ միայն պետք է ուղղի՝ այլև պատասխանատու լինի հետևանքի համար: Դառնում է, որ եթե մեկը թունավորվել է, ապա այդ թունավորման ծախսն էլ պետք է լինի իրենց վրա, որպեսզի պետությունը պետական գումարները չհատկացնի դրա վրա:

Նախազգուշավորության սկզբունք

-Հաստատված է և՛ Առևտրի համաշխարհային կազմակերպության, և՛ ԵՄ օրենքով, որն ասում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գիտական ապացույցները դեռևս վերջնական կոնսենսուսի չեն եկել՝ սպառողի շահը պետք է պաշտպանվի:

ՀՀ-ն այնքան շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, որ ԳՄՕ հետազոտություններ իրականացնի, ռիսկի գնահատումը ևս շատ թանկ ընթացակարգ է, հետևապես, երբ խոսքը վերաբերում է մեր գյուղատնտեսությունում կուլտիվացիայի (աճեցում) փուլին, ապա մեզ համար լավագույն տարբերակը կլինի հրաժարվելը:

Փոքր երկրում ամեն անգամ այդ թանկարժեք հետազոտություններն անցկացնելը՝ աղտոտել եք շրջակա միջավայրը թե՝ ոչ, ազատ գոտին կա թե՝ ոչ, սահմանները պահպանվել են թե՝ ոչ, շռայլություն է: ՀՀ-ի պարագայում, երբ մենք ունենք պետական ապարատ, որը շատ հաճախ ենթարկվում է փոփոխությունների, երբ պետական վերահսկողությունն իրականացնող լիզոր մարմիններում մասնագիտական կարողությունները շատ հաճախ 0-ական մակարդակի են, գոնե օրենքն այնպիսին պետք է լինի, որ խաղի տեղ չթողնի ոլորտին չտիրապետողներին, և գոնե դրա համար մենք մեր առողջությունով չվճարեինք:

՞րն է սրա հիմնական պատճառը, վատ վերահսկողությու՞նը:

Այն երկիրը, որը չունի մաքսանենգություն, ունի սահմանային անկաշառ վերահսկողություն, որտեղ սննդամթերքի անվտանգությունն ապահովվում է օբյեկտիվ, այո՛, համաձայն կլինեմ, բայց հայկականն իրականությունն այլ է: Երբ մենք Ազգային ժողովում մասնակցում էին քննարկումների, մարդիկ կային, որոնք ասում էին, որ ԳՄՕ սերմերը ճամպրուկով Հայաստան է ներմուծվել: Էլ չեմ խոսում մաքսանենգ ներմուծման մասին, ինչի հավանականությունը շատ բարձր է:

Հայաստանում հետագծելիության համակարգը ևս չի գործում: Կան շուկաներ, որոնք անգամ տնտեսվարող սուբյեկ չեն և ստուգումներ չեն իրականացվում:

-Հասկանալով այս բոլոր ռիսկերը՝ ինչու՞ է հանրապետություն նման սնունդ ներկվում:

-Հասցեն՝ Հայաստան:

Հարցարույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան

Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը

Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում

Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը

Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել