Ո˚րն է հեղինակային իրավունքի պահպանության նշանը

«Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1112-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի օբյեկտներն են՝

1. գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2. դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3. տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4. երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5. պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6. տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7. գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8. դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9. ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10. լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11. աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12. համակարգչային ծրագրերը.
13. տառատեսակները
14. ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները:

Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (հեղինակը կամ օրինական հիմունքներով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից – փաստաբան Կարեն Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել