Երկրագնդի վրա հիմա չկան ոչ ԳՄՕ մթերքներ ու այն անալիտիկներն ովքեր զբաղվում են դրանով՝ ասում են, որ դրանց վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
-Արդյո՞ք ԳՄՕ պարունակող սննդամթերքն անվնաս է մարդկանց համար:
Արդեն գիտականորեն ապացուցված է, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը վնասակար չէ մարդկանց համար: Ծիծաղելին այն է, որ մարդուն բավական է ընդամենը 8-ամյա կրթութուն, որպեսզի հասկանա հարցի էությունը և ով դպրոցում սովորել է կենսաբանություն առարկան, ապա պետք է իմանա թե ինչպես է գործում աղեստամոքսային համակարգն ու ինչպես է ընթանում մարսողությունը:
Օրինակ, եթե մենք ուտում ենք հավի միս, տավարի միս, որոնք սպիտակուցներ են պարունակում, որն էլ կապված է հենց գենի հետ և գենը տալիս է ինֆորմացիա նախորդ կրողի մասին, ապա դրանք իրենցով առանձին յուրահատկություններ ունեն, բայց աղեստամոքսային տրակտում դրանք տրոհվում են ոչ որպես յուրահատուկ բաղադրիչներ: Դրանք չեն կարող անցնել ու ազդել մեր՝ մարդկանց գենետիկայի վրա:
-ԳՄՕ սնունդը կարո՞ղ է տարատեսակ հիվանդությունների պատճառ հանդիսանալ:
-1970-ական թվականներից գիտնականներն ուսումնասիրում են ԳՄՕ պոտենցիալ ռիսկերը: ԱՄՆ գիտական ակադեմիաների կողմից կազմակերպված ուսումնասիրությունների արդյունքում տպագրվել են 900 գիտական հոդվածներ՝ ԳՄՕ ազդեցության մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Այս հոդվածները տպագրվել են 50 մասնագետների, 26 անկախ փորձագետների կողմից: Այս աշխատանքը ավարտվել է անցյալ տարի, որի արդյուքնում բացասական ազդեցությունը չի նշվել քաղցկեղի, ճարպակալման, նյարդային համակարգի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, երիկամների, ալերգիաների և աուտիզմի համար:
-Ի՞նչ ձեռքբերումներ են եղել այս ոլորտի շնորհիվ:
-Հայտնի է, որ եթե չլիներ գենետիկ ինժիներինա, չլիներ ԳՄՕ-ն, ապա մենք այսօր չէինք ունենա բավական քանակությամբ ինսուլին, որի շնորհիվ շաքարային դիաբետով հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվում:
Վերջին հարյուր տարիներին մարդիկ սնվում են ԳՄՕ-ով, սովը՝ միջազգային մասշտաբներով հաղթահարվել է ԳՄՕ-ի շնորհիվ, այլապես բնակչությանը չէր հերիքի բնական սնունդը՝ ցածր բերքատվության համար: Հենց դրա համար էլ արտադրվել են թունաքիմիկատները, որոնք իսկապես վտանգավոր են շատ մարդկանց համար և ծանր հիվանդություններ են առաջացել: Հիմա արդեն կարտոֆիլին նման թունաքիմիկատներ տալ պետք չէ, քանի որ նրա մեջ տեղադրվել է կարիճի գեն:
-Հնարավոր չէ՞, որ այն սնունդից կամ կենդանուց վերցված գենի պատճառով, ինչից մարդն արդեն իսկ ալերգիա ունի՝ ուտելով մեկ այլ սնունդ, որում տեղակայված է օրինակ ելակի գեն, ալերգիկ ռեակցիա պատճառ հանդիսանալ:
– Տեսականորեն այն հնարավոր է, բայց քիչ է հավանական, քանի որ այնուամենայնիվ ելակի ամբողջականությունը չի պահպանվում, այն տրոհվում է, իսկ ալերգիա ունենում եք հենց ամբողջ ելակից:
Օրինակ լոլիկի մեջ ձկան գեն դրվել է միայն մեկ բանի համար, որը միայն մի հատկությունն է փոխանցում բանջարեղենին՝ այն է, որ դառնա ցրտադիմացկուն, քանի որ բոլորս գիտենք, ձկները սառը ջրում իրենց շատ լավ են զգում: Այսինքն վերցվում է մի հատկությունը կոդավորող գենը, որ ամբողջական, և հավանականությունը շատ քիչ է, որ ալերգիան հենց դրանից է, քանի որ ալերգիան ամբողջական գենոտիպից է լինում:
Եթե ուտում ենք տավարի միս, ապա նրանում եղած սպիտակուցները մարդու աղեստամոքսային համակարգում տրոհվում են մինչև ամինաթթուները, իսկ մարդու, խոզի, տավարի ամինաթթու չկա, ամինաթթուները նույնն են: Դրանք ներծծվում են մեր արյան մեջ, որից էլ նոր կառուցվում է մեզ համար յուրահատուկ սպիտակուց:
Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի
Նյութը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանականերում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը