Հոկտեմբերի 9-ը փոստի համաշխարհային օրն է (World Post Day)

Փոստի համաշխարհային օրը ամեն տարի նշվող տոներից է, որը սահմանվել է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից 1969թ-ին: Փոստի համաշխարհային օրը ներառված է ՄԱԿ-ի միջազգային տոնացույցում:
1874թ.-ի հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Համաշխարհային փոստային միությունը, որի ծննդյան օրն էլ աշխարհում նշում են` որպես Փոստի համաշխարհային օր: Միությունը, որն ունի 191 անդամ-երկրներ, անհրաժեշտության դեպքում հատկացնում է տեխնիկական օգնություն, նպաստում է աշխարհում փոստի ազատ հոսքին:
1939թ-ին Բուենոս-Այրեսում Համաշխարհային փոստային միության կոնգրեսում առաջարկ հնչեց ամեն տարի հոկտեմբերի 9-ը, նշել որպես «Համաշխարհային փոստային միության օր», սակայն այդ որոշումը ուժի մեջ չմտավ: Նմանատիպ որոշում ընդունվեց 1969թ-ին Տոկիոյում անցվող ՀՓՄ XVI կոնգրեսի ժամանակ: Համաշխարհային փոստային միության օրն առաջին անգամ նշվել է 1970թ-ին: 1984թ-ին Համբուրգում ՀՓՄ հերթական Կոնգրեսի ժամանակ որոշվեց «Համաշխարհային փոստային միության օր» անվանումը փոխել «Փոստի համաշխարհային օր» անվանմամբ:
Ողջ աշխարհում ամեն օր փոստով մոտ 12 մլրդ նամակ և մոտ 16 մլն ծանրոց է ուղարկվում: Ամեն տարի 10 մլրդ դոլարի փոխանցումներ են իրականացվում մոտ 1 մլն փոստային խնայողություն`բանկային հաշիվների միջոցով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել