Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին: Ըստ հրամանագրի՝
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Մոլդովայի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Քիշնև)»: