«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացվեց երկրորդ և ամբողջական ընդունման

Ազգային ժողովում այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Նոտարիատի մասին» օրենքում և կից փաստաթղթերում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով:

Այսպես, նախարարը խորհրդարանի անդամներին ներկայացրեց, որ կատարվող փոփոխությունները խորհդարանում նախորդ երկու ընթերցումների ժամանակ արժանացել են հիմնականում դրական գնահատականի, քանի որ պարունակում էին խորքային հարցերի պատասխաններ և խնդիրների լուծումներ:

Մասնավորապես, կարևորոգույն փոփոխություններից մեկը վերաբերում է նոտարի կողմից քաղաքացուն անզգուշությամբ պատճառված վնասի հատուցման ինստիտուտին և դրա համար երաշխիք հանդիսացող ինստիտուցիոնալ գործիքներին՝  ապահովագրություն, պահուստային ֆոնդի ստեղծում: «Այս գործիքներն են հնարավորություն են տալու, որ այդ վնասը փոխահատուցվի: Եվ այդ գործուն մեխանիզմները ներդրված են»:

Նախորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ է ներկայացվել միայն ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից: Այդ առաջարկությունների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ:

«Օրինակ՝ նախագծում եղել է այնպիսի դրույթ, որ եթե բացառիկ դեպքերում, երբ անձի առողջական վիճակը՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդությունը կամ անօգնական վիճակն այնպիսին է, որ նոտարին է  դիմում գործարքի համար, ապա այդ ծառայությունը նոտարի կողմից նրան պետք է մատուցվի անմիջապես կամ դիմելու օրը կամ հաջորդ օրը: Առաջարկությունը վերաբերվում էր նրան, որ երկարաձգվի այդ ժամանակահատվածը: Մենք չենք ընդունել այս առաջարկը՝ համարելով, որ այնպիսի հիմքեր ենք նախատեսել, որ նման դեպքերում հնարավորինս արագ պետք է կատարվի այդ գործարքը և նոտարի վրա բեռ ենք դրել, որ անմիջապես ինքն այդ ծառայությունը մատուցի»:

Նաև պարտադիր պայման է դրվել նոտարական թարգմանիչների՝ պարբերաբար վերապատրաստումներ անցկացնելու վերաբերյալ: Բանն այն է, որ թարգմանության բովանդակության համար նոտարները պատասխանտու չեն, իսկ թարգմանչական սխալը կարող է ահռելի խնդիրների պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով նրանք պետք է միշտ կարողանան ժամանակի պահանջներին բավարար գիտելիքներ և հմտություններ ունենան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել