Այսօր Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայք քաղաքի նստավայրում դատավոր Հ. Դարբինյանի նախագահությամբ կայացավ քաղաքացիական գործով դատական նիստ` Վ. Նիկողոսյանից 128.304 դրամ հօգուտ Վայոց Ձորի Հայջրմուղկոյուղի ՓԲԸ ՋՋՀՇ Հարավային տարածքային մասնաճյուղի` որպես չվճարված ջրօգտագործման պարտքի գումար բռնագանձելու պահանջի մասին:
Գործի շրջանակներում դատական նիստի քարտուղարը ներկայացրեց դատարանի կազմը: Թեպետ, պատասխանող կողմը նիստին չէր ներկայացել, սակայն որոշում կայացվեց գործի քննությունը շարունակել պատասխանողի բացակայությամբ: Հայցվորի ներկայացուցիչ Արուսյակ Եղոյանը ներկայացրեց իր հայցապահանջն ու ապացույցները: Գործի ուսումնասիրությունը համարելով բավարար` դատարանը նշանակեց հոկտեմբերի 10-ին նշանակեց վճռի հրապարակման օր:
Հանրային թղթակից` Արևիկ Նահապետյան
Աղբյուրը` Իրավաբան. net