Երկրորդ պատասխանողը բանավոր կարգով առաջին պատասխանողին խնդրել էր դատարանին փոխանցել իր կողմից նիստին չմասնակցելու հանգամանքները

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արիստակես Սիսակյանի նախագահությամբ կայացավ գումարի բռնագանձման պահանջով դատական նիստ: Դատական նիստին բացակայում էր երկրորդ պատասխանող Արսեն Հակոբյանը: Վերջինս բանավոր կարգով խնդրել էր մյուս պատասխանող Վարդան Թովմասյանին` դատարանին հայտնել իր վատառողջության և իր համաձայնության մասին` գործի քննությունը առանց իր ներկայության շարունակելու մասին: Նշենք նաև, որ պատասխանող Արսեն Հակոբյանը նախապես դատարանին չէր ներկայացրել որևէ փաստաթուղթ իր հիվանդության վերաբերյալ: Հաշվի առնելով պատասխանող կողմի կարծիքը դատաքննությունն առանց երկրորդ պատասխանողի ներկայության չշարունակելու մասին` դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև 2012 թվականի հոկտեմբերի 17, ժամը 16:00-ը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել