ՀՀ Կառավարության թիվ 955–Ն որոշման համաձայն սահմանված է.
Տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:
Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:
Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:
Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:
Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:
Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին պետք է ազդանշան տան սպիտակ ձեռնափայտով: