Գործող «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածը, որը սահմանում է հիմնական դրույթները սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին, չի պարունակում որևիցե նշում կլոր կնիքի պարտադիր առկայության մասին։
Մինչդեռ մինչև որոշակի փոփոխություններ կատարելը օրենքի նույն 3–րդ հոդվածի 6–րդ մասը ամրագրում էր հետևյալ վավերապայմանները ՍՊԸ–ի համար.« Ընկերությունը պետք է ունենա իր ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաև ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը»:
Մինչդեռ, այդ նույն օրենքի, նույն 3–րդ հոդվածի 6–րդ մասում` 2010 թվականի դեկտեմբերի 12–ին ընդունված փոփոխությունների արդյունքում սահմանվել էր.«Ընկերությունը կարող է ունենալ կլոր կնիք: Կնիքը պետք է պարունակի հայերենով իր ֆիրմային անվանումը, ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ վավերապայմաններ: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաև ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը»:
Այս դրույթը իր ուժը կորցրել է 2012 թվականի մարտի 19–ին ընդունված փոփոխությունների արդյունքում։
Այսինքն, ներկայումս ՍՊԸ–ի համար կնիք ունենալը պարտադիր չէ։