Քչերը գիտեն, բայց ցանկացած ՃՈ տուգանքի որոշումը ընդունվում և ծանուցվում է օրենքի խախտմամբ

Այսպես, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝

ա) Վարույթ իրականացնող մարմինը (ՃՈ–ն) վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, մինչդեռ պրակտիկայում վիճարկվող վարչական ակտում նշվում է, որ ենթադրյալ իրավախախտման հատկանիշները պարզվել են ինչ–որ մի թվականի, իսկ վարչական ակտն ընդունվում է դրանից ավելի քան մեկ ամիս անց,

բ) Վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, այն պետք է հանձնվի վարչական ակտի հասցեատիրոջը, մինչդեռ վիճարկվող վարչական ակտն ընդունվում է ինչ–որ մի թվականի, իսկ վարչական տույժի մասին որոշումը քաղաքացիները ստանում են բավականին ուշ, արդյունքում խախտվում է պատշաճ ծանուցման սկզբունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել