Իրականում ո՞ր դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի  34–րդ հոդվածը սահմանում. «Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը»։

33–րդ հոդվածի 3–րդ մասը նշում է հետևյալը.«Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։»։

Հավելենք, որ նույն հոդվածը վկայակոչում է հետևյալ կարևորագույն հանգամանքը, որի առկայության դեպքում միայն կարող է դադարեցվել հավաքը, այն է`  ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել