Ինչպե՞ս կազմել ՃՈ–ի ուղարկած տուգանքի բողոքը

Այս կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները  կարգավորվում են «Վարչարարության հիմունքներն ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։

Այսպես, «Վարչարարության հիմունքներն ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72–րդ հոդվածի համաձայն սահմանվում է.

«Բողոքը պետք է պարունակի`

ա) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

բ) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

գ) բողոքարկման առարկան.

դ) բողոք բերողի պահանջը.

ե) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

զ) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

է) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը»։

Նույն օրենքի 73–րդ հոդվածի համաձայն` բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը մուտքագրելու օրը։

Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը։

Հավելենք, որ ՃՈ տուգանքի բողոքը կարող է բերվել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել