Դատ՝ առանց ամբաստանյալի ու փաստաբանի. Հայկ Կյուրեղյանի գործը

Հայկ Կյուրեղյանի գործով դատաքննությունը օրինական չի ընթացել: Վստահ է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, ով ներգրավված է այս գործում:

Թեև նա մասնակցում է գործի դատաքննությանը, սակայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նրա ներգրավվածության մասին տեղեկատվություն չկա, բացի այդ հենց ինքը՝ փաստաբանը գտնում է, որ իրավասու չէ պաշտպանել ամբաստանյալի իրավունքները:

DSC06386-copyՄյուս կողմից էլ ամբաստանյալը նույնպես այս ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ պաշտպանել իր իրավունքները, հենց առաջին դատական նիստերին նա հայտարարեց, որ չի ճանաչում դատարանին՝ որպես լիազոր մարմին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց դատավորի նկատմամբ՝ նստած խոսելով տեղից և չենթարկվելով նրան, ուստի նրա նկատմամբ դատավոր Արմեն Բեկթաշյանը կիրառեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից, այնպես որ՝ ողջ դատաքննության ընթացքում և դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալը նիստերին ներկա չէր:

Փաստաբան Հոբոսյանն այս առնչությամբ ասաց. «Դատաքննությունն օրինական չի վարվել հենց սկզբից մինչև վերջ՝ և՛ սանկցիայի, և՛ Հայկ Կյուրեղյանի իրավունքները պաշտպանելու, և՛ փաստերի հետազոտման մասով: Ես պաշտպան չեմ, իսկ Հայկ Կյուրեղյանն էլ չի մասնակցել նիստերին, որպեսզի իր կարծիքը լիարժեք ներկայացնի: Ես որևէ պաշտպանություն չեմ իրականացրել, բայց նա պետք է իր խոսքն ասեր»:

Հիշեցնենք, որ այսօր մեղադրողը միջնորդեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել