Ի՞նչ արժե հանրային օբյեկտները ժամը 24.00-ից հետո աշխատեցնելու համար

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 25.000-50.000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50.000-100.000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200.000-500.000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 500.000-1.000.000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250.000-500.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100.000-150.000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել