Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-3500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.
դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ.
ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ: