Ե՞րբ պետք է ավտոմեքենայի լապտերների հեռահար լույսը փոխարկեք մոտակայի

«ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 955–Ն որոշման 128–րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ ավտոմեքենայի լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի, այսպես` բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է. հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա. ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել