«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը:
Այսպես, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար պետական տուրքը կազմում է բազային տուրքի 500-պատիկի չափով (500,000 ՀՀ դրամ):
Քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար պետական տուրքը կազմում է բազային տուրքի 100-պատիկի չափով (100,000 ՀՀ դրամ):
Նշենք նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է: