Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը կարող է ստանալ մայրության նպաստ

Մայրության նպաստը պետական նպաստի տեսակ է, որը տրվում է կանանց ժամանակավոր անաշխատունակության համար հղիության և ծննդաբերության արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Ըստ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի`մայրության նպաստի իրավունք ունեն անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի: Այդ գործունեության տեսակներն են  բնակչության պատվերով կատարվող`

1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

2. հագուստի արտադրություն և նորոգում

3. գլխարկների արտադրություն և նորոգում

4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

9. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

10. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում և այլն:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև վերոնշյալ օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել