Ո՞ր աշխատանքների կատարման դիմաց կստանաք արտոնյալ կենսաթոշակ

2012 թվականի ՀՀ կառավարության N 12-Ն որոշմամբ սահմանվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունները, աշխատանքները, մասնագիտությունները, պաշտոնները եվ ցուցանիշները:

Այսպես, լեռնային աշխատանքներ, ինչպիսին են օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանահետախուզական աշխատանքներ, հանքահորերի, հանքարանների, հանքերի, մետրոպոլիտենների, ստորգետնյա ջրանցքների, թունելների և ստորգետնյա այլ կառույցների շինարարություն, վերակառուցում, տեխնիկական վերազինում և հիմնական (կապիտալ) նորոգում, այդ թվում բոլոր բանվորները, ովքեր լրիվ աշխատանքային օրը կատարում են ստորգետնյա աշխատանքներ, հանքահորերի, հանքարանների և հանքերի իրավունքով հանքավարչությունների ղեկավարներ, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերի ձեռնարկությունների բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր լրիվ աշխատանքային օրն զբաղված են ակտիվացված ածխի (տարածվում է քիմիադեղագործական արդյունաբերության աշխատողների վրա), ալյումինաժելի, աերոգելի, ալդեհիդների և դրանց ածանցյալների, ամինների, դրանց միացությունների, ամոնյակի (ներառյալ գազահումքը), ակտիվացված պիրոլյուզիտի, ասբովինիլի, սպիտակ մրի, բրոմի, դրա միացությունների, վանադիումային և ծարիրային միացությունների, ծծմբի հալման գործերով, պայթուցիկ նյութերի մշակում և պատրաստում` ներառյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը, ապակու և ապակե իրերի բոլոր տեսակների արտադրություն, և մի շարք արտադրություններում աշխատանքի և համապատասպան մասնագիտության, ինչպես նաև պաշտոնի դեպքում քաղաքացիները իրավունք ունեն ստանալ արտոնյալ պայմաններով կրթաթոշակ:

Ամբողջական սպառիչ ցանկը կարող եք տեսնել 2012 թվականի ՀՀ կառավարության N 12-Ն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել