Քանի՞ կիլոգրամ ուղեբեռի դեպքում է գանձվում լրացուցիչ վճար

Միջպետական և միջքաղաքային երթուղիներում ուղևորություն կատարելիս ուղևորը պարտավոր է վճարել ուղետոմսի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով նրան հնարավորություն է տրվում օգտվել փոխադրման ծառայություններից անվճար կարգով:

Կանոնավոր ավտոբուսային վճարովի փոխադրումներից օգտվող ուղևորն, ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունի չվճարել լրացուցիչ գումար`

1. 60 X 40 X 20 (սմ) չափերը և 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր իր հետ վերցնելու դեպքում

2. առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ քաշով մեկ ուղեբեռ փոխադրելու դեպքում, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից

3. ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

Վերոհիշյալ կարգը նաև վերաբերում է միկրոավտոբուսներով փոխադրվելուն:

Ընդ որում, երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը առաջացնում է, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 136-րդ հոդվածով սահմանված, տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով`5000 դրամ, տրոլեյբուսով, տրամվայով և քաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիով սահմանված նորմաներից ավելի քաշով անվճար ուղեբեռ փոխադրելու դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով`2750 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել