ՀՀ ոստիկանության պետի թիվ 12-Ն հրամանով հաստատվում է անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները:
Հրամանի 9-րդ կետը նախատեսում է, որ եթե անձնագրային գործողությունների համար ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա անձնագրային գործողություններն իրականացվում են հետևյալ ժամկետներում.
1) անձնագիր տալ կամ փոխանակելը` 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե քաղաքացին իր դիմումում անձնագիր ստանալու ավելի կարճ ժամկետ չի նշում (բայց ոչ պակաս, քան 1 աշխատանքային օր),
2) անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը` անձնագիր տալու, փոխանակելու հիմքերի բացակայությունը պարզելուց հետո անմիջապես,
3) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: