Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այլ տեղեկատվական փաստաթղթեր ձեռք բերելու համար պետք է դիմել անշարժ գույքի պետական ռեգիստրի առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը:
Տվյալ ծառայությունների դիմաց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված են վճարներ;
Այսպիսով, անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար՝ 1000 դրամ, անշարժ գույքի հասցեի առանձին գրանցում կատարելու կամ գրանցված հասցեի փոփոխություն կատարելու համար` 2000 դրամ, անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար՝ 2000 դրամ, անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար`10000 դրամ, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու 500 դրամ և այլն, անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ և այլն:
Եթե տեղեկատվության տրամադրումը թղթային տարբերակով կատարվում է սույն հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով սահմանված վճարներին ավելացնելով հետևյալ վճարները`
ա. A0 ֆորմատ` 5000 դրամ,
բ. A1 ֆորմատ` 2500 դրամ,
գ. A2 ֆորմատ` 1250 դրամ,
դ. A3 ֆորմատ` 625 դրամ,
ե. A4 ֆորմատ` 300 դրամ.