Ե՞րբ չեք կարող օգտվել սոցիալական փաթեթից

Համաձայն ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման` աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն:

Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից:

Այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ տրված վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել